Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Չկա նման երկիր՝ Հայաստանից բացի

Չկա նման երկիր՝ Հայաստանից բացի
28.10.2024 | 19:43

Մելքոնյան Գագոն ասում է. «Նախկին նախագահները հրապարակավ չեն հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որովհետև էդ դուխը չեն ունեցել»:

Փաստորեն, մինչև պատերազմը Նիկոլն էլ դուխ չուներ, որ հայտարարում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Հիմա հասկացա՞ր, հպա՜րտ քաղաքացի, թե քեզ ինչու էին ասում «դուխով»:

Դուք պատկերացնու՞մ եք, որ որևէ երկրում գեներալի կոչում ունեցող մեկը նման բան ասեր: Ես չեմ պատկերացնում, չկա, բացի Հայաստանից, նման երկիր: Նենց էլ չի, որ էս Գագոյին ադրբեջանցիք գերի են վերցրել, զենքը դրել են ճակատին, ասում են՝ տենց բաներ խոսա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ